Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում ինչպես Թեհրանում գտնվող դեսպանատունը, այնպես էլ Թավրիզում գտնվող գլխավոր հյուպատոսությունը տարհանելու ուղղությամբ: «Հաշվի առնելով տեղի ունեցող զարգացումները՝ մարդկանց կյանքը չպետք է վտանգի ենթարկվի»,- ասել է Բայրամովը:               
 

Նորագյուղը Դուբայ են սարքում

Նորագյուղը Դուբայ են սարքում
29.01.2026 | 16:19

Երևանը խրված է բազում հիմնախնդիրների մեջ, սակայն քաղաքային իշխանությունների ուշքն ու միտքը միայն շենքերի շինարարությունն է: Կարո՞ղ եք կռահել, թե ինչու։ Քաղաքապետի աթոռին բազմած Տիգրան Ավինյանը չգիտի, թե ներկայումս Երևանում հառնող ամենաբարձր շենքը քանի հարկ ունի, սակայն նրա սիրտը Նորագյուղում 70-հարկանի երկնաքեր է ուզում։

Երևանի ղռերում ակադեմիական քաղաքը սարքեցին, Աջափնյակի մետրոն հորով-մորով արեցին, հիմա էլ Նորագյուղը Դուբայ և Չիկագո են սարքում։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2084

Մեկնաբանություններ